Հայերեն   English   Русский  

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի նախագահին


  
դիտումներ: 400

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) նախագահ Իվոն Չունին

և գլխավոր քարտուղար Ջիմ Պոյզանթին: Հանդիպման ընթացքում քննարկվել են 2019 թվականին Երևանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (World Congress on Information Technologies-WCIT) կազմակերպմանն առնչվող հարցեր:

Նախագահ Սարգսյանն ասել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանի տնտեսության առաջնահերթություններից և ունի զարգացման մեծ ներուժ:

Տիկին Չունը իր հերթին նշել է, որ Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայություննրի համաշխարհային ալյանսը շահագրգռված է Հայաստանի կառավարության հետ սերտ համագործակցությամբ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: