Հայերեն   English   Русский  

Ամալ Քլունին և դիզայներ Թոմ Ֆորդը վիճել են. Լուսանկարներ


  
դիտումներ: 594

Թեև Կոստյումների ինստիտուտի Met Gala 2018 պարահանդեսն արդեն ավելի քան մեկ շաբաթ է կայացել է, այդ միջոցառման մասին քննարկումները դեռևս չեն դադարում: Իսկ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ միջոցառման շրջանակներում համաշխարհային աստղերը զարմացրել էին նորաձևության քննադատներին և հեռուստադիտողներին իրենց կերպարներով գլխավորապես նաև պարահանդեսի թեմայի՝ «Աստվածային մարմիններ. նորաձևությունը և կաթոլիկ երևակայությունը», շնորհիվ: Գրում է Spletnik.ru-ն:

Սակայն պետք է նշել, որ պարահանդեսի պատճառով սկանդալների պակաս ևս չի զգացվել: Արևմտյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ 40-ամյա Ամալ Քլունին խիստ վրդովեցրել է ամերիկացի դիզայներ Թոմ Ֆորդին: Պարզվում է, որ կարմիր գորգի վրա Քլունին պետք է հայտնվեր հենց այդ դիզայների հեղինակած հագուստով, որի ստեղծման համար նրա թիմը շաբաթներ շարունակ աշխատել էր: Սակայն պարահանդեսից բառացիորեն ժամեր առաջ Ամալը հանկարծ մտափոխել է և ընտրել Richard Quinn ապրանքանիշի հագուստ:

Բնականաբար նորաձևության տան աշխատակիցները Թոմ Ֆորդի գլախվորությամբ խիստ զայրացել են:

Աղբյուրները հայտնել են, որ նորաձևության տան աշխատակիցները ցանկացել են, որպեսզի Ամալ Քլունին այդ հագուստն ընդհանրապես չկրեր, եթե մտադրություն չի ունեցել դրանով հայտնվել կարմիր գորգի վրա, քանի որ նման դեպքում մեկ այլ համաշխարհային աստղ կարող էր ընտրել այդ հագուստը:

Իսկ Թոմ Ֆորդի վրդովմունքն աննկարագրելի է եղել, երբ Ջորջ Քլունիի կինն, անտեսելով իր խնդրանքը, հայտնվել է իր հեղինակած հագուստով պարահանդեսին հաջորդած փակ հավաքույթին:

Թոմ Ֆորդի ներկայացուցիչները չեն մեկնաբանում այդ միջադեպը, իսկ Ամալ Քլունիին թվում է, որ ինքը ոչնչում մեղավոր չէ:

Амаль Клуни

Амаль Клуни

Амаль Клуни

Том Форд и Амаль Клуни повздорили из-за ее платья на Met Gala 2018





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: