Հայերեն   English   Русский  

«Նախկին կոմֆորտը չի լինելու, որ մարդիկ գնան սուրճ խմեն ու ստանան 75 հազար դրամ». փոխվարչապետը ընդունեց զինկոմիսարիատների աշխատակիցներին


  
դիտումներ: 775

Զինկոմիսարիատների օպտիմալացման դեմ բողոքող քաղաքացիներինընդունեց ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:

Քաղաքացիները նշեցին, որ օպտիմալացման արդյունքում 400-450 անձ գործազուրկէ դառնալու , ինչի արդյունքում ստիպված արտագաղթելու են:

Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ իրենք մտահոգ են խնդրով . «Ես ուզում եմ ասել՝ մենք գիտենք ձեր խնդրի մասին և զբաղվում ենք դրանով: Ուզում եմ շեշտել, սակայն, փոփոխությունն արվել է ի նպաստ բանակաշինության: Դրանից ավելի մոբիլ է դառնալու պրոցեսի կազմակերպումը: Դրանից բանակը շահելու է և շահելու ենք մենք, ում պաշտպանում է այդ բանակը: Մենք ձեռք ենք մեկնում ձեզ, պատրաստակամ ենք օգնել ձեզ, բայց պետք է արձանագրենք, որ զինկոմիսարիատների հարցով խնդիր կար, նույն ձևով չէր կարող մնալ: Դուք էլ գիտեք՝ ձեզ մոտ ինչքան վատ էր՝ թղթաբանություն և այլն: Ախր հո ինձ չեք խաբի. ես էլ գիտեմ, դու էլ գիտեք ինչ է այդտեղ կատարվում: »:

Արարատ Միրզոյանը նշեց, որ իրենք այնպիսի լուծում են ուզում առաջարկել, որի արդյունքում պետությունը կշահի և մարդիկ էլ աշխատանքը չեն կորցնի: Հանդիպումից առաջ նա խոսել էր Տարածքային կառավարման և Պաշտպանության նախարարությունների հետ ու դրա մասին զեկուցել վարչապետին. «Ստացել եմ հավաստիացումներ, որ մարդիկ առանց աշխատանքի չեն մնա: Պետությունը չի կարող թույլ տալ, որ 400-ից ավել մարդ գործազուրկ դառնա: Մենք այստեղ նստածներս չենք ընկել մարդկանց հետևից: Հեղափոխությունը չի եղել այն բանի համար, որ մարդկանց համար ավելի վատ լինի»:

Քղաքացիներից մեկի այն հարցին, թե զինկոմիսարիատները փակելով պետք է պետությունը շտկվի, առաջին փոխվարչապետն արձագանքեց.«Բոլոր զինկոմիսարիատները չեն փակվում: Ողջ հարգանքով հանդերձ, զինկոմիսարիատները այնպես, ինչպես աշխատել են, չեն արդարացնում իրենց: Եթե ուզում եք, ես կարող եմ հենց վաղը վերցնել ձեր նշած զինկոմիսարիատի թղթապանակը և այց կատարել , հենց տեղում նշել՝ որն էր տվյալ զինկոմի խնդիրը: Դա ձեզ պե՞տք է: Մենք աշխատելու ենք ձեզ աշխատանքով ապահովել: Նախկին կոմֆորտը չի լինելու, որ մարդիկ գնան սուրճ խմեն, ինչ-որ բան անեն, ինչ-որ բան չանեն ու իներցիայով ստանան 75 հազար դրամ»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: