Հայերեն   English   Русский  

Զինկոմիսարիատների մասին որոշումները հետաձգվել են մինչև հունիսի 21-ը


  
դիտումներ: 382

Ծանոթանալով զինկոմիսարիատների օպտիմալացման հայեցակարգի իրականացմանն ուղղված աշխատանքներին և առկա խնդիրներին, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանձնարարել է ՀՀ ՊՆ, Զինված ուժերի և ԶՈւ գլխավոր շտաբի համապատասխան վարչություններին որոշումների վերջնական կայացումը հետաձգել մինչև հունիսի 21-ը:

Ինչպես Անկախին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ պաշտպանության նախարարը հանձնարարել է նաև նշված օրը ներկայացնել հստակ առաջարկներ խնդիրների լուծման ուղղությամբ:

Ավելի վաղ Հայաստանի փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ընդունել է զինկոմիսարիատների օպտիմալացման դեմ բողոքող աշխատակիցներին:Անկախի հաղորդմամբ՝ Միրզոյանը նշել է, որ լուծումն այնպիսին պետք է լինի, որից կշահի թե պետությունը, և թեզինկոմիսարիատների աշխատակիցները: «Այդ բարեփոխումը բանակաշինությանը միայն օգնելու է, դրանից բանակն ու պետությունը շահելու է ևդա օգուտ է մեզ բոլորիս: Եկեք այդ գործընթացին բացասաբար չվերաբերվենք»,- աշխատակիցների հետ հանդիպմանն ասել էփոխվարչապետը:

Արարատ Միրզոյանը հավաստիացրել է, որ խնդրի լուծումները լինելու են փոխզիջումային: «Հարցը կքննարկվի նաև կառավարության նիստի ընթացքում»,-տեղեկացրեց Միրզոյանը:

Կառավարության շենքի դիմաց վաղ առավոտից բողոքի ակցիա իրականացնողզինկոմիսարիատի աշխատակիցներին ընդունել է նաև ՀՀ կառավարության՝ քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը:

Ապա նրանց հետ հանդիպել են գլխավոր զինվորական կոմիսարն ու պաշտպանությաննախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էլ հանձնարարել է շարունակել օպտիմալացման հայեցակարգի իրականացման ուղղված աշխատանքները: Նախարարը հանձնարարել է մեկ շաբաթյա ժամկետում նրան ներկայացնել համապատասխան առաջարկներև լուծումներ անձնակազմի աշխատանքով ապահովման խնդիրների վերաբերյալ:

«Պաշտպանության մասին» նոր օրենքով՝ զինկոմիսարիատների կառավարումը ԶՈՒ գլխավոր շտաբից փոխանցվում է ՊՆ-ին: Զինկոմիսարիատների օպտիմալացման պարագայում 44 զինկոմիսարիատներից մնալու է 14-ը, իսկ յուրաքանչյուրում՝ 20 աշխատողներից՝ երկուսը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: