Հայերեն   English   Русский  

81-ամյա տարեց տղամարդը ավելի քան 2 միլիոն նորածինների կյանք է փրկել


  
դիտումներ: 99

Տղամարդը, ով 60 տարի է ինչ արյուն է նվիրում, անհամար թվով երեխաների փրկելուց հետո, նախորդ շաբաթվա վերջին կատարել է իր վերջին նվիրատվությունը:

Ջեյմս Հարիսոնի արյունը պարունակում է թանկարժեք հակամարմին, որն օգտագործվում է որպես «Anti-D» կոչվող կենսաապահով դեղամիջոց: Դեղամիջոցը տրվում է այն մայրերին որոնց արյունը վտանգավոր է իրենց դեռ չծնված երեխաների համար:

Ուրբաթ օրը 81-ամյա տղամարդը վերջին անգամ արյուն է հաձնել ավելի քան 2 միլիոն Ավստրալացի կանանց փոքրիներին փրկելուց հետո: Նա դա արել է Աֆստրալիայի Կարմիր Խաչի միջնորդությամբ:

Harrison- ն ինքը արյուն է ստացել 14 տարեկան հասակում, թոքի հեռացման վիրահատությունից հետո: Վերջինս CNN-ի հետ հարցազրույցում նշել է, որ իր կյանքը նույնպես փրկվել է անհայտ մարդկանց կողմից:

Գիտնականները հստակ չեն կարող ասել, թե ինչու է Հարրիսոնի մարմինն արտադրում այդ հազվագյուտ հակամարմինը, սակայն կարծում են, որ դա կապված է դեռահաս տարիքում ստացած արյան փոխներարկումների հետ:

Հարիսոնը արդեն գերազանցել է դոնորների համար թույլատրված տարիքային սահմանը: Բժիշկները այժմ հորդորում են նրան խուսափոլ արյուն հանձնելուց և պահպանել առողջությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: