Հայերեն   English   Русский  

«Տարաձայնությունները կարող են լուծվել բացառապես երկխոսության և բանակցությունների միջոցով». ՀՀ ԱԳՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել Գազայի հատվածում բախումների վերաբերյալ


  
դիտումներ: 148

Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունն իր պաշտոնական թվիթերյան էջում հայտարարություն է տարածել Գազայի հատվածում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ:

«Մենք անհանգստացած ենք վերջին օրերին Գազայի հատվածում տեղի ունեցող զարգացումների առնչությամբ: Կողմերը պետք է ավելի շատ զսպվածություն և խոհեմություն դրսևորեն՝ իրավիճակի հետագա սրացումից խուսափելու համար: Մենք վերահաստատում ենք մեր դիրքորոշումն առ այն, որ տարաձայնությունները կարող են լուծվել բացառապես երկխոսության և բանակցությունների միջոցով»,-նշվում է հայտարարության տեքստում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: