Հայերեն   English   Русский  

Թրամփը կարգադրել է նոր պատժամիջոցներ պատրաստել ՌԴ-ի դեմ


  
դիտումներ: 51

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է պետքարտուղար Մայք Պոմպեոյին Ռուսաստանի դեմ «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրին չհետևելու պատճառով պատժամիջոցների նոր պլան մշակել: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին հաղորդագրություն տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

«Սահմանադրությամբ և օրենքներով ինձ վերապահված լիազորություններով, որպես նախագահ հանձնարարում եմ պետքարտուղարին՝ ֆինանսների նախարարի, պաշտպանության նախարարի, առևտրի նախարարի և ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի հետ համաձայնեցված կատարել 2018 ֆինանսական տարում ԱՄՆ-ի ռազմական բյուջեի մասին օրենքի պահանջներն ամրագրված 1244 բաժնում (С կետ)», - նշվել է տեքստում:

Ինչպես հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը, փաստաթղթի С կետը պարտավորեցնում է նախագահին ամերիկյան կոնգրեսին զեկույց ներկայացնել, որով նախատեսվում է միջոցներ ձեռնարկել այն անձանց նկատմամբ, ովքեր պատասխանատու են Ռուսաստանի Դաշնության կողմից «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրի դրույթների ձախողման համար, մասնավորապես « ռուսական կառավարության քաղաքական գործիչների դեմ»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: