Հայերեն   English   Русский  

Չինաստանի ԱԳՆ-ն կոչով է հանդես եկել


  
դիտումներ: 51

Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին կոչ է արել չխոչընդոտել Կորեական թերակղզում խաղաղ գործընթացին: Գրում է Russian.rt.com-ը:

«Կորեական թերակղզում խնդրի լուծման համար անհրաժեշտ է, որպեսզի կողմերը միմյանց ընդառաջ գնան, այլ ոչ թե տրամագծորեն հակառակ ուղղություններով: Մանավանդ, երբ մի կողմը ցույցաբերում է ճկունություն, իսկ երկրորդը ընդհակառակը՝ անդրդվելիություն: Պատմությունն արդեն տվել է մեզ այդ դասը: Մենք չենք ուզում այդ երևույթի կրկնությունը», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Չինաստանի ԱԳՆ ղեկավարի խոսքերը:

Միևնույն ժամանակ Վան Ին հավելել է, որ Սեուլի և Փհենյանի բանակցությունների ընթացքում ձեռք բերված առաջընթացը պետք է գնահատեն բոլոր միջազգային խաղացողները:

«Մյուս կողմերը, հատկապես ԱՄՆ-ն, պետք է գնահատի առաջացած խաղաղության հնարավորությունը: Յուրաքանչյուր ոք պետք է նպաստի խաղաղությանը, այլ ոչ թե հետընթաց ապահովի», - եզրափակել է նա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հյուսիսային Կորեան սպառնում է ԱՄՆ-Հարավային Կորեա զորավարժությունների պատճառով չեղարկել ԱՄՆ-ի հետ գագաթնաժողովը:

Ավելի ուշ ԿԺԴՀ-ի արտգործնախարարությունը պայման էր առաջադրել ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: