Հայերեն   English   Русский  

Մեգան Մարքլի հայրը սրտի վիրահատության է ենթարկվել


  
դիտումներ: 368

Ամերիկացի դերասանուհի և արքայազն Հարրիի հարսնացու Մեգան Մարքլի հայրը՝ Թոմաս Մարքլը, սրտի բարեհաջող վիրահատության է ենթարկվել: Այդ մասին հաղորդում է TMZ պորտալը: Գրում է Russian.rt.com-ը:

«Ես լավ եմ: Վերականգնումը երկար ժամանակ կտևի: Ես մի քանի օր դեռևս հիվանդանոցում կմնամ: Անհանգստանալն ինձ հակացուցված է», - ասել է նա:

Պարբերականի տվյալներով՝ ութ օր առաջ Մարքլը սրտի կաթված է ստացել:

Ենթադրվում է, որ նա չի կարողանա մասնակցել Մեծ Բրիտանիայում շաբաթ օրը` մայիսի 19-ին, կայանալիք դստեր հարսանիքին:

Հիշեցնենք, որ ապրիլին հայտնի էր դարձել, որ արքայազն Հարրին եղբորը՝ արքայազն Ուիլյամին խնդրել է իր և Մեգան Մարքլի հարսանիքի ընթացքում խաչեղբայր լինել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: