Հայերեն   English   Русский  

Հանրային խորհուրդը քննարկել է հայաստանյան ներքաղաքական վերջին իրադարձությունների ընթացքն ու արդյունքները,


հնարավոր զարգացումները


  
դիտումներ: 638

Հանրային խորհուրդը ս.թ. մայիսի 16-ին գումարել է խորհրդի նիստ, որի օրակարգի միակ հարցը վերաբերել է հայաստանյան ներքաղաքական վերջին իրադարձությունների ընթացքին ու արդյունքներին, հնարավոր զարգացումներին, ընձեռած հնարավորություններին ու վտանգներին:

Հանրային խորհրդի անդամներից յուրաքանչյուրն իր տեսակետն է հայտնել տեղի ունեցած իրադարձությունների և դրա արդյունքում ստեղծված նոր իրողությունների վերաբերյալ՝ արձանագրելով փոփոխությունների դրական և մտահոգիչ կողմերը, միաժամանակ ընդգծելով կուտակված լիցքերը ճիշտ օգտագործելու, հասարակության սպասելիքներն արդարացնելու և երկիրը ճիշտ ուղով առաջ տանելու անհրաժեշտությունը։Հանրային խորհուրդը գլխավոր ձեռքբերում է համարել հատկապես այն, որ ժողովրդի մոտ վերականգնվել է հույսը ապագայի նկատմամբ:

Հանրային խորհրդի անդամները միաժամանակ կարծիք են հայտնել, որ ստեղծված աննախադեպ իրավիճակում չափազանց կարևոր էհասարակության մեջ այլակարծության ապահովումը, ամենատարբեր տեսակետներ ունեցող շերտերի նկատմամբ հարգանքը և ատելության ու անհանդուրժողականության դրսևորումների բացառումը։

Ամփոփելով քննարկումը՝ Հանրային խորհուրդը նպատակահարմար է գտել դիմել նոր կառավարությանը, որպեսզի կառավարության ծրագիրը կազմելիս հաշվի առնվեն Հանրային խորհրդի կողմից այս տարիների ընթացքում ՀՀ կառավարություն ներկայացված բազմաթիվ ծրագրերն ու առաջարկները, որոնց մի մասը ժամանակին ընդունվել է, մի մասը՝ ոչ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: