Հայերեն   English   Русский  

Քլոե Քարդաշյանը ներել է Տրիստան Թոմփսոնին


  
դիտումներ: 450

Արևմտյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ 33-ամյա Քլոե Քարդաշյանը ներել է սիրելիին՝ Տրիստան Թոմփսոնին, որին գրեթե մեկ ամիս առաջ դուստր էր պարգևել: Գրում է Starslife.ru-ն:

TMZ պորտալի փոխանցմամբ՝ Քլոեին բասկետբոլի մրցաշարի ընթացքում են նկատել, որին մասնակցել է Տրիստան Թոմփսոնը:

Այնուհետև նորաթուխ ծնողները ուղևորվել են Քլիվլենդի ռեստորաններից մեկը, որտեղ նրանց միացել են ընկերները:

«Նրանք կրկին միասին են, թեև Քլոեի հարազատներից որևէ մեկը հավանության չի արժանացնում նրա այդ քայլը», - հայտնել է աղբյուրը:

Սակայն չնայած Տրիստանի դավաճանություններին և նրանից բաժանվելու հարազատների խնդրանքին՝ Քլոեն որոշել է ներել դստեր հորը:

Դստեր լույս աշխարհ գալուց բառացիորեն օրեր առաջ Տրիստանի մասնակացությամբ երկու տարբեր կանանց հետ միասին տեսանյութ էր հայտնվել համացանցում, իսկ այդ հանգամանքն այնքան էր վրդովեցրել Քլոեին, որ հանգեցրել էր անգամ վաղաժամկետ ծննդաբերության:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: