Հայերեն   English   Русский  

ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանին կփոխարինի Դավիթ Անանյանը


  
դիտումներ: 171

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ երեկ ինքը հանդիպում է ունեցել ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի հետ, և նա հայտնել է հրաժարական ներկայացնելու իր որոշման մասին:

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Վարդան Հարությունյանին այս պաշտոնում կփոխարինի Դավիթ Անանյանը: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը նախ շնորհակալություն հայտնեց Վարդան Հարությունյանին աշխատանքի համար:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ ՊԵԿ նոր նախագահ Դավիթ Անանյանը մինչ այս զբաղեցնում էր ֆինանսների փոխնախարարի պաշտոնը:

Դավիթ Անանյանի կենսագրությունը

Ծնվել է 1971թ. հոկտեմբերի 10-ին Երևանում։

Կրթությունը

1993թ. ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը, տնտեսագիտության թեկնածու է:

Աշխատանքային փորձը

1993-2000թթ.- ՀՀ հարկային պետական տեսչություն (ՀՀ պետական եկամուտների նախարարություն)՝ պետական հարկային տեսուչ, ավագ պետական հարկային տեսուչ, հարկերի հաշվառման բաժնի պետ

2000-2006թթ.- «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» ՓԲԸ՝ հարկային խորհրդատու, հարկային մենեջերի օգնական, հարկային մենեջեր, ավագ մենեջեր, հարկային և իրավաբանական բաժնի ղեկավար

2006-2016թթ.- «Փի-Էյջ-Փի Փարթնըրզ» ՓԲԸ՝ հարկային ծառայությունների ղեկավար, գործընկեր, ընկե­րու­թյան կողմից մատուցվող հաշվապահական և հարկային հետևյալ ծա­ռա­յու­թյուն­ների մա­տուց­ման աշխատանքների ղեկավար և/կամ անմիջական մասնակից․

2015թ.- Համաշխարհային բանկ՝ Ղրղզստանի Հանրապետության (ՂՀ) հանրային հատվածի հաշվապահական հաշվառման բարեփոխումների ծրագրի շրջանակներում առկա համակարգի կարողությունների գնահատման աշխատանքներում միջազգային խորհրդատու

2004թ. առ այսօր- ՀՀ տար­բեր բուհերում («Հա­յաստանում ֆրան­սիական համալ­սա­րան», «Հաշվա­պահ­ների ուսուց­ման միջազգային կենտ­րոն» հիմ­նա­դրամներում, Երևանի պե­տա­կան համալ­սարանում)՝ «Հաշվապահական հաշվառման հիմունքներ» և «ՀՀ հարկային համակարգ» առարկաների դա­սա­խոս

2016թ. հոկտեմբերից՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

Որակավորման հիմնական ոլորտները

ՀՀ հարկային օրենսդրություն, Եվրամիության և եվրոպական երկրների հարկային օրենսդրություն, հարկման միջազգային նորմեր և միջազգային համաձայնագրեր

Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներ (ՖՀՄՍ), հանրային հատվածի հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներ (ՀՀՀՀՄՍ) և դրանց հիման վրա մշակված ազգային ստանդարտներ

Մասնակցությունը հաշվապահական բարեփոխումներին

2009-2010թթ.- ՖՀՄՍ-ների և ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի թարգմանության, խմբա­գրման և տե­ղայնացման աշխա­տանքներին մասնակցություն որ­պես փորձագետ

2008-2013թթ.- հաշ­վե­­գրման հիմունքով Հան­րային հատվածի հաշ­վա­պա­­հա­կան հաշվառման միջազգային ստան­դարտ­ների թարգմանու­թյան ու խմբա­­գրման, դրանց հիման վրա ՀՀ հանրային հատվածի հաշ­վա­պա­հական հաշվառման ստանդարտի և նոր համա­կարգի ներդրման համար անհրա­ժեշտ այլ իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքն­երին մասնակցություն որպես փորձագետ

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու դուստր և որդի։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: