Հայերեն   English   Русский  

​Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները չեն հաջողվի. Էրդողան


  
դիտումներ: 120

Իրանի նկատմամբ Ամերիկայի Միացյալ Նահանգների նոր պատժամիջոցները որևէ ազդեցություն չեն ունենա: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում են թուրքական զանգվածային լրատվական միջոցները:

Ըստ Էրդողանի՝ ավելի վաղ Միացյալ Նահանգներն արդեն պատժամիջոցներ էին կիրառել Իրանի դեմ, սակայն այն որևէ ազդեցություն չի ունեցել: «Չնայած ամերիկյան պատժամիջոցների՝ այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են «Peugeot»-ն ու «Mercedes»-ը, շարունակել են գործել Իրանում»,- ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հավելելով, որ միջուկային գործարքից Միացյալ Նահանգների դուրս գալը ցույց է տալիս, որ Վաշինգտոնը Իրանի հետ միջուկային հանձնաժողովի նկատմամբ անկեղծ չի եղել:

Նշենք, որ ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները դուրս են գալիս Իրանի հետ միջուկային ծրագրից, որին մասնակցում են Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ֆրանսիան, Գերմանիան և Միացյալ Նահանգները մի կողմից, մյուս կողմից՝ Իրանը: Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է որպես գործարքի արդյունք դադարեցված բոլոր պատժամիջոցները վերականգնվելու են:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: