Հայերեն   English   Русский  

​Սամեդ Սեիդովն իր դեմ կիրառված պատժամիջոցների պատճառ համարում է Ղարաբաղյան հակամարտությունըի


  
դիտումներ: 114

ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը պնդում է, որ կառույցի Կոմիտեի կողմից իր դեմ կիրառված պատժամիջոցները որևէ նշանակություն չունեն:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը, Սեիդովն այդ մասին ասել է Օտար լեզուների համալսարանում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ: Վերջինս, միևնույն ժամանակ, պատժամիջոցներն անվանել է Ադրբեջանի նկատմամբ «երկակի չափանիշների» դրսևորում:

ԵԽԽՎ կոմիտեն Սեիդովի և վեհաժողովի ևս երեք պատգամավորների նկատմամբ կոռուպցիայի մեջ մեղադրանքի առնչությամբ պատժամիջոցներ է կիրառել, որը տեղ է գտել վեհաժողովի Բյուրոյի կողմից ստեղծված Անկախ քննչական խմբի զեկույցում:

Երկու տարիների ընթացքում Սեիդով չի կարող ԵԽԽՎ-ում որպես զեկուցող հանդես գալ, մասնակցել ընտրությունների մոնիթորինգին, ընտրվել հանձնաժողովների և ենթահանձնաժողովների նախագահ, երրորդ կողմի կազմակերպած միջոցառումներում ներկայացնել վեհաժողովը, Եվրոպական միության Նախարարների կոմիտե հարցում ուղարկել: Նա կարող է միայն վեհաժողովի աշխատանքներին մասնակցել:

«Հրապարակված որոշումը երկակի չափանիշների բաղկացուցիչ մասն է: Այն հիմնավորումից զուրկ է: Դա Ադրբեջանը չսիրող ուժերի շահերից են բխում»,- ասել է Սեիդովը: Ըստ նրա՝ պատժամիջոցների ենթրակվել են այն պատգամավորները, ովքեր ԵԽԽՎ-ում բարձրացրել են Ղարաբաղյան հակամարտության հարցը:

Սեիդովը պնդում է նաև, որ ԵԽԽՎ կոմիտեի որոշումը չի ազդի ադրբեջանական պատվիրակության աշխատանքի վրա: Նա պատժամիջոցների կիրառումն անվանել է նաև ԵԽԽՎ-ում առկա «ճգնաժամի» ապացույց:

ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը խոստացել է, որ ադրբեջանական պատվիրակությունը «ըստ արժանվույն պատասխան է տալիս Հայաստանին, քանի որ ադրբեջանական կողմի դեմ պատժամիջոցները կիրառվել են հենց Ղարաբաղյան հակամարտության պատճառով»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: