Հայերեն   English   Русский  

Շատ արագ գտնել ցույցերի ժամանակ քաղաքացիների նկատմամբ հարձակումների հեղինակներին. Փաշինյանը՝ Օսիպյանին


  
դիտումներ: 146

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ցույցերի ընթացքում քաղաքացիների նկատմամբ կիրառված ցույցերին:

«Մենք դեպքեր ենք ունեցել, որ մեքենաներ են ջարդվել ինչ-որ անձանց կողմից, ես ակնկալում եմ, որ շատ արագ այդ գործերը քննվեն, այդ հարձակումների հեղինակները պարզվեն: Քաղաքացիների ավտոմեքենաները ջարդվել են և պետք է հասկանալ, թե ինչպես է ու ով է այդ պատասխանատվությունը կրելու, բացի այդ, համապատասխան ընթացակարգերով պետք է այդ գործերը բացահայտվեն», - ասաց Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին:

Ինչ վերաբերում է Հերացի փողոցում տեղի ունեցած միջադեպին, երբ ուսանողներին ծեծի էին ենթարկել, վարչապետն ասաց. «Հիմա պարզվում է, որ գործ է հարուցվել կամ չի հարուցվել ու արդյունքում կարճվել է, ես կարծում եմ, որ այս գործելակերպին պետք է վերջ տանք, երբ որ ինչ-որ արտոնյալ մարդկանց հանդիպելով՝ մենք ի սկզբանե ելնում ենք այն կանխավարկածից, որ այդ քրեական գործերը պետք է կարաճվեն», - ասաց նա:

Նիկոլ Փաշինյանն ակնկալում է, որ կստուգվի կարճման օրինականությունը, որովհետև եթե այն հրապարակումները, որ մամուլում գրվում է, համապատասխանում են իրականությանը:

Արձագանքեց նաև առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, ով ոստիկանապետի ուշադրությունը հրավիրեց «Երևան սիթի» սուպերմարկետի մոտ տեղի ունեցած հարձակման դեպքի վրա, երբ Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջած ցուցարարների նկատմամբ բռնություն էր գործադրվել:

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ նշելով, որ պետք է ունենալ բռնությունից զերծ հանրություն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: