Հայերեն   English   Русский  

Հատուկ դատախազ Մյուլլերը խոստովանել է, որ չի կարող մեղադրանքներ առաջադրել Թրամփի դեմ


  
դիտումներ: 135

ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Ռոբերտ Մյուլերը խոստովանել է, որ չի կարող ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մեղադրանք առաջադրել: Այդ մասին հայտարարել է Թրամփի փաստաբան, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանին: Գրում է Vesti.ru-ն:

«Մյուլերի թիմը չի կարող մեղադրական եզրակացություն կազմել: Նրանք այդ մասին մեզ խոստովանել են որոշ վեճերից հետո», - ասել է Ջուլիանին CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցի շրջանակներում:

Ինչպես ենթադրում են լրագրողները, Մյուլլերը չի կարող մեղադրել Թրամփին արդարադատության նախարարության կանոններին համաձայն, որոնցով արգելվում է գործող նախագահին մեղադրանքներ ներկայացնել, և ոչ թե այն պատճառով, որ Մյուլլերը մեղադրանք առաջադրելու համար հիմք չունի:

Տեսականորեն հատուկ դատախազը չի կարող մեղադրանքներ ներկայացնել ԱՄՆ նախագահի դեմ, սակայն կարող է մեղադրանքներով զեկույց փոխանցել Ներկայացուցիչների պալատին: Նման կերպ մոտ 20 տարի առաջ վարվել է մեկ այլ հատուկ դատախազ Քենեթ Սթարը, որը նախագահ Բիլ Քլինթոնին սուտ վկայության մեջ էր մեղադրել: Ներկայացուցիչների պալատը իմպիչմենտ էր հայտարարել Քլինթոնին, սակայն սենատը նրան արդարացրել էր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: