Հայերեն   English   Русский  

ՀՀ վարչապետին շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նախագահը


  
դիտումներ: 138

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին:

«Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հարգելի պարոն Նիկոլ Փաշինյան,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Հուսով եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում ականատեսը կլինենք երկկողմ հարաբերությունների օրեցօր զարգացմանը և խորացմանը:

Աստծուց հայցում եմ Ձեզ առողջություն և հաջողություն, իսկ Հայաստանի ժողովրդին՝ բարեկեցություն և երջանկություն»,- ասված է հաղորդագրությունում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: