Հայերեն   English   Русский  

Նեթանյահուն խորհուրդ է տվել պաղեստինցիներին հրաժարվել Իսրայելի ոչնչացման մասին երևակայությունից


  
դիտումներ: 101

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պաղեստինցիներին կոչ է արել հրաժարվել «Իսրայելի ոչնչացման մասին երևակայությունից»: Նեթանյահուն այդ մասին հայտարարել է Vice պարբերականին տված հարցազրույցի շրջանակներում: Գրում է Gazeta.ru-ն:

Նշվում է, որ Իսրայելի վարչապետը նման հայտարարությամբ հանդես եկել է Երուսաղեմում ամերիկյան նոր դեսպանատան բացման կապակցությամբ Գազայի հատվածում մեկնարկած բախումների պատճառով:

«Ժամանակն է պաղեստինցիներին ասել. հրաժարվեք Իսրայելի ոչնչացման մասին երևակայությունից: Ազատվեք այդ երևակայությունից, որ Իսրայելը կվերանա: Նման բան տեղի չի ունենա », - ասել է Նեթանյահուն:

Ավելի վաղ Պաղեստինի առողջապահության նախարարությունից հայտարարել էին, որ մայիսի 15-ին պաղեստինցիների և Իսրայելի բանակի միջև Գազայի հատվածում տեղի ունեցած բախումների հետևանքով զոհերի թիվը 59-ի է հասել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: