Հայերեն   English   Русский  

Հ​Հ ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը հայտարարություն է տարածել՝


կապված ընտրողների ցուցակների հետ կապված փոփոխությունների մասին:


  
դիտումներ: 178

«Շուտով կարևոր փոփոխություն, որը նպաստելու է նաև ընտրողների ցուցակների նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը:

ԱԳՆ-ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ-ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԶԻՆԿՈՄԻՍԱՐԻԱՏ եռակի կապի հենքի վրա գործարկվելու է հյուպատոսական հաշվառման էլեկտրոնային համակարգը, որը հնարավորություն է ընձեռելու առանց հյուպատոսական ծառայություն ներկայանալու՝ տնից՝ էլեկտրոնային եղանակով կանգնել հյուպատոսական հաշվառման:

Այն դեպքում, երբ քաղաքացին կընտրի 183 օրից ավելի ժամկետով հյուպատոսական հաշվառման կանգնելու եղանակը, տվյալներն ավտոմատ եղանակով փոխանցվելու են ոստիկանություն. այդ դեպքում անձը կհանվի ՀՀ բնակության վայրի հաշվառումից եւ կհաշվառվի օտարերկրյա պետության բնակության վայրի հասցեով:

Ովքեր կհաշվառվեն այլ պետության հասցեով, չեն ընդգրկվի ընտրողների ցուցակներում»,-գրել է նա Facebook-ի իր էջում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: