Հայերեն   English   Русский  

Հակաբիոտիկները վաճառվելու են դեղատոմսով, մնացած դեղերի մասով 1 տարով հետաձգում կլինի․ նախարար


  
դիտումներ: 74

Ամենայն հավանականությամբ մենք մեկ տարով կհետաձգենք այն դեղամիջոցների դեղատոմսերով դուրսգրման ներդրումը, որոնց մասով օրենքը պետք է ուժի մեջ մտներ հուլիսի 1-ից ու հոկտեմբերի 1-ից։

Այս մասին Կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Հակաբիոտիկների մասով մասնագետները հակված են դեղատոմսերը ուժի մեջ թողնելուն, քանի որ հակաբիոտիկների չարաշահումը լուրջ խնդիր է»,- ասել է նա։

Ինչ վերաբերում է էլեկտրոնային առողջապահությանը՝ նախարարը նշել է, որ հիմա Armed համակարգի միջոցով է իրականացվում պետական ֆինանսավորումը, ու այդ մասով փոփոխություններ չեն լինի։

Ինչ վերաբերում է կլինիկական մասին, ապա հիմա սկսվել են քննարկումներ, քանի որ եղել են բազմաթիվ գանգատներ, որոնք հիմնականում օբյեկտիվ են՝ անձնակազմի, տեխնիկայի, կապի բացակայությունը և այլն։ «Սակագների մասով մենք կդիտարկենք, թե որքանով են դրանք օբյեկտիվ, ու ինչու է հենց այդ օպերատորը իրականացնում այդ գործառույթները»,- ասել է նա։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: