Հայերեն   English   Русский  

Մելանիա Թրամփը պատմել է վիրահատությունից հետո ինքնազգացողության մասին


  
դիտումներ: 471

ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանիա Թրամփը հայտնել է, որ երիկամների վիրահատությունից հետո իրեն հիասքանչ է զգում և անհամբերությամբ սպասում է տուն վերադառնալուն: Գրում է Vesti.ru-ն:

ԱՄՆ-ի նախագահի կինը թվիթերյան իր էջում շնորհակալություն է հայտնել բոլորին իրենց աղոթքների և բարեմաղթանքների համար, ինչպես նաև իր անկեղծ երախտագիտությունը հայտնել Ուոլտեր Ռիդի անվան ազգային ռազմական բժշկական կենտրոնի անձնակազմին:

Մայիսի 14-ին հայտնի էր դարձել, որ Մելանիա Թրամփը երիկամներից բարորակ նորագոյացությունների հեռացման վիրահատության է ենթարկվել:

Ավելի ուշ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ կնոջ վիրահատությունը բարեհաջող է անցել, և նա իրեն լավ է զգում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: