Հայերեն   English   Русский  

Թումանյան 30/1 հասցեում կառուցվող բարձր ռիսկայնության 4-րդ կարգի օբյեկտը ո՞ւմ կոռուպցիոն ցանկությունն է. Անահիտ Բախշյան


  
դիտումներ: 356

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին

Հարգելի պարոն Մարգարյան,

Կենտրոն վարչական շրջանի Թումանյան 30/1 հասցեում կառուցվելիք բազմաֆունկցիոնալ շենքի կառուցման օրինականությունը լուրջ կասկածի տակ է դրվում այդ տարածքի բնակիչների կողմից, որովհետև համաձայն ՀՀ Քաղաքաշինության մասին օրենքիհոդ.13-ի հասարա­­­­կայ­­նությաններկայացուցիչներնիրավունք ունեն մինչևնախագծերիհաստատումըմասնակցելդրանցքննարկումներին, ներկայացնելիրավականևնորմատիվակտերովհիմնավորվածդիտողություններ, առաջարկություններ, այլընտրան­քայիննախագծերևծրագրեր, ինչպես նաևնախագծերը սեփականմիջոցներովենթարկելանկախփորձա­քննության, որը չի արվել:

Բնակիչների պահանջով խնդրում եմ տրամադրել հետևյալ փաստաթղթերը.

1.Տարածքիինժեներաերկրաբանականհետազոտությանպատճենը:

Քանի որ ըստ 14.11.2017թ տրված N 01/18-Ղ-2023-1121 շին.թույլտվությամբ նախատես­վում է կառուցել բարձր ռիսկայնության 4-րդ կարգի օբյեկտ, ապա պատադիր պետք է լինիինժեներաերկրաբանական փորձաքննության եզրակացությունը (հիմք ՀՀ Կառավարության 04.09.2003թ N 1530-Ն որոշման 2-րդ կետի 5-րդ ենթակետ, ՀՀ Կառավարության 19.09.2001թ N 882 որոշման հավելված 2-ի 4-րդ կետ, ՀՀ Կառավարության 19.03.2015թ N 596-Ն որոշման 75-րդ կետ)

2. Հաստատված նախագծի (ներառյալ շինաշխատանքների կազմակերպման նախագծի) օրինակը:

3. Քաղաքապետին կից քաղաքաշինության հանձնաժողովի քննարկման արձանագրու­թյան պատճենը:

4. Շինթույլտվության տալու ժամանակ հանրային քննարկումը հավաստող փաստաթղթի պատճնը ( հիմք ՀՀ Կառավարության 19.03.2015թ N 596-Ն որոշման 102,103,104-րդ կետեր, ՀՀ Կառավարության 28.10.1998թ N 660 որոշման 3-րդ կետ)

5. Կառուցվողշենքիստորգետնյաավտո­կայանա­տեղիներիևվերգետնյահարկերիներկապահինքաղաքապետարանումուսումնասիրվողկամքննարկվողնախագիծը (սխեման).

6. Ծառերի ու թփերի հատման, ինչպես նաև բուսաշերտի տեղահանման իրակա­նացմանվերաբերյալ լիազորված մարմնի կողմից թույլտվությունը ( հիմքԵրևան քաղաքի ավագանու 19.03.2013թ. N 623-Ն որոշման հավելված, Երևան քաղաքի ավագանու 18.11.2009թ. N 36-Ն որոշման հավելված` «Երևան քաղաքի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների պահպանման և օգտագործման կանոններ »)

7. Ըստ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինական գործունեու­թյան հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի պետ Ա.Վարդանյանի, ºրևանիքաղաքապետի 28.11.2007Ã. N 5074-² որոշմամբհաստատված §Երևան քաղաքի կենտրոն թաղային համայնքի տարածքի գոտիավորման նախագծի¦ կառուցապատման էսքիզը չի կարող դիտարկվել պարտադիր պայման թաղամասի վերակառուցման համար, այլ կարող է հանդիսանալ որպես տարբերակային (խորհրդատվական) լուծում:

Ինչ նորմատիվ ակտի հիման վրա է այսպիսի պնդում կատարում պրն. Վարդանյանն այն դեպքում, երբ «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14.1 հոդվածում գրվածէ. «Գոտիավորմամբ սահմանված պահանջներին հակասող քաղաքաշինական գործունեությունն արգելվում է»: Գուցե դա նրա կոռուպցիոն ցանկությո՞ւնն է…

Շնորհակալություն համագործակցության համար:

Անահիտ Բախշյան

Երևանի ավագանու «Ելք»խմբակցության անդամ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: