Հայերեն   English   Русский  

Արցախում վիրավորված զինվորը գիտակցության է եկել, նախարար Տոնոյանը զրուցել է նրա հետ


  
դիտումներ: 314

Մայիսի լույս 14-ի գիշերը Արցախում վիրավորված զինվոր Շամխալ Պետրոսյանն արդեն գիտակցության է եկել։ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է նրան կենտրոնական հոսպիտալում և զրուցել նրա հետ։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Պետրոսյանը կամենում է շուտ ապաքինվել և վերադառնալ ծառայության։ Նա հպարտությամբ նշել է, որ իր կյանքը նախ փրկել է իր զինակից, ՀՀ ՊՆ հատուկ դասընթացներ անցած զինվոր, սանհրահանգիչը օգտագործելով Armenian wounded heroes fund հիմնադրամի տրամադրած առաջին բուժօգնության փաթեթները»,-ասվում է գրառման մեջ։

Տոնոյանը առողջություն է մաղթել հիվանդներին, ինչպես նաև մասնագիտական հարցեր քննարկել վարչության պետ Հովհաննիսյանի և բժիշկների հետ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: