Հայերեն   English   Русский  

Նիկոլ Փաշինյանն առաջարկեց կրճատել ծառայողական մեքենաների թիվը


  
դիտումներ: 846

Կառավարության հերթական նիստի ընթացքում այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ծառայողական մեքենաներին:

«Ժամանակակից աշխարհում տարբեր այլ լուծումներ կան այս հարցով։ Դրանք բոլորը պետք է գույքագրել ու լուրջ կրճատումներ անել։ Պետք է զբաղվել այս հարցով ու առաջարկներ ներկայացնել»,- ասաց Փաշինյանը:

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նշեց, որ ուսումնասիրել է խնդիրը և պարզել, որ պետական ապարատում կա ծառայողական մեքենաների գերկուտակում, ինչը ծախսերի ավելորդ վատնում է։ «Առաջին փոխվարչապետի հաշվեկշռում կա հինգ մեքենա, մենք երեքից հրաժարվել ենք, իսկ երկուսի նպատակահարմարությունը կքննարկենք։ Բոլոր նախարարություններում այս հարցը պետք է վերանայել»,- ասաց նա:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հրաժարվել է 4 ծառայողական մեքենաներից երկուսից:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն արձագանքեց՝ նշելով, որ պետք է միասնական մոտեցում ցուցաբերել բոլոր նախարարությունների նկատմամբ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: