Հայերեն   English   Русский  

«Կուսումնասիրվեն օրինական լուծման ճանապարհներ և մեթոդները». Արտակ Զեյնալյանը՝ «Սասնա ծռերի» գործի մասին


  
դիտումներ: 695

Կառավարության նիստից հետո Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը պատասխանեց լրագրողների հարցերին:

Անդրադառնալով «Սասնա ծռերի» գործին, նա նշեց, որ բոլոր հնարավոր ճանապարհները քննարկվում են բոլոր կողմերին բավարարելու համար. «Ես խնդիր եմ առաջադրել, որ ուսումնասիրեն օրինական լուծման ճանապարհներ և մեթոդները: Բոլոր հնարավոր ճանապարհներն էլ քննարկում ենք, որպեսզի դա լինի արդար՝ հաշվի առնելով դատական անկախության բացարձակ սկզբունքը», - լրագրողների հետ զրույցում ասաց Արտակ Զեյնալյանը։

Հարցին, թե արդյոք պատրաստվում է համաներման մասին փաստաթուղթ շրջանառության մեջ դնել, Արդարադատության նախարարը պատասխանեց. «Ընդհանրապես, համաներման մասին միշտ է խոսվում, բոլորը, երբ ուզում, խոսում են դրա մասին, իսկ, ընդհանրապես, համաներման փաստաթուղթը, ճիշտ կլինի, որպեսզի, առհասարակ, լինի գաղտնի»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: