Հայերեն   English   Русский  

Մեգան Մարքլի հայրը ներկա չի գտնվի դստեր և արքայազն Հարիի հարսանիքին


  
դիտումներ: 790

Մեգան Մարքլի հայրը՝ Թոմասը չի կարող ներկա գտնվել դստեր և արքայազն Հարրի հարսանիքին: Համապատասխան հաղորդագրություն տարածել է Քենսինգթոնյան պալատը: Գրում է Russian.rt.com-ը:

Ցավոք սրտի, իմ հայրը չի կարող ներկա գտնվել մեր հարսանիքին:

«Ես միշտ հոգ եմ տարել հորս մասին և հույս ունեմ, որ որևէ մեկը չի անհանգստացնի նրան, որպեսզի նա կարողանա կենտրոնանալ իր առողջության վրա», - նշվել է Մեգան Մարքլի անունից տարածված հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թոմաս Մարքլը սրտի բարեհաջող վիրահատության է ենթարկվել: Հիշեցնենք, որ Մեգան Մարքլի և արքայազն Հարրիի հարսանեկան արարողությունը նախատեսված է մայիսի 19-ին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: