Հայերեն   English   Русский  

Թրամփը շնորհավորել է ամերիկացիներին ԱՄՆ-ի պատմության մեջ «վհուկների մեծագույն որսի» տարելիցի կապակցությամբ


  
դիտումներ: 208

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է երկրի բնակիչներին «ամերիկյան պատմության մեջ վհուկների մեծագույն որսի» տարելիցի կապակցությամբ՝ նկատի ունենալով Ռուսաստանի իշխանությունների հետ դավադրության գործով իր հասցեին հնչած մեղադրանքները: Գրում է Russian.rt.com-ը:

«Շնորհավորում եմ, Ամերիկա, ահա արդեն մեր պատմության մեջ ամենախոշոր վհուկների որսի երկրորդ տարին է... սակայն ոչ մի դավադրություն, արդարությանը խոչընդոտում այդպես էլ չհայտանբերվեց: Միակ դավադրությունն այն է, որին դիմեցին դեմոկրատները, որոնց չհաջողվեց հաղթանակ գրանցել ընտրություններում՝ չնայած նրանք շատ ավելի մեծ գումարներ էին ծախսել », - գրել է Թրամփը թվիթերում:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ «ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության» գործով հետաքննությանը չհաջողվեց բացասաբար անդրադառնալ իր վարկանիշի վրա:

Նա նաև Ռուսաստանի հետ իր ենթադրյալ կապերի հետաքննությունը «վհուկների որս և անօրինական խայտառակություն» էր անվանել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: