Հայերեն   English   Русский  

Կրակոցներ Գյումրիում.երկու քաղաքացի մահացել է


  
դիտումներ: 875

shamshyan.com-ըհայտնում է. Այսօր՝ մայիսի 17-ին, հրազենի գործադրմամբ սպանություններ են տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 17: 40-ի սահմաններում անհայտ անձինք Գյումրի քաղաքի Ղուկասյան փողոցի 180 հասցեի՝ նախկին Սրբիչի գործարանի հարևանությամբ, ավտոմատով և ատրճանակով կրակոցներ են արձակել Գյումրի քաղաքի Կրուպսկայայի փողոցի բնակիչներ, 33-ամյա Վարդան Կարապետյանի և 37-ամյա Թելման Կարապետյանի ուղղությամբ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս գլխի և կրծքավանդակի մասում ստացել են մահացու հրազենային վիրավորում և մահացած վիճակում տեղափոխվել են Գյումրի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արտակ Կարապետյանի, ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խուբը՝ բաժնի պետ Արթուր Հակոբյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են 3 հատ, ըստ նախնական տեղեկությունների, Մակարով տեսակի ատրճանակից և 3 հատ ավտոմատ Կալաշնիկովից արձակված կրակած պարկուճներ: Փաստի առթիվ ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 235 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: