Հայերեն   English   Русский  

Գյումրիում հնչել են կրակոցներ, կա 2 զոհ


  
դիտումներ: 297

Ինչպես «Արմեպրես»-ին տեղեկացրին Գյումրի բժշկական կենտրոնից մայիսի 17-ին՝ ժամը 17:15-ին Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխվել հրազենային վնասվածքներով երկու քաղաքացի:

Նրանք են Գյումրի քաղաքի բնակիչներ Վարդան Կ.-ն եւ Թելման Կ.-ն: Բժշկական կենտրոնում հաստատվել է նրանց մահը:

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ ՀՀ ոստիկանությունն ահազանգ ստացել է բժշկական կենտրոնից:

«Անմիջապես օպերատիվ խումբը պարզել է դեպքի վայրը, որը հանդիսանում է Գյումրու Միասնիկյան փողոցի տարածքը: Տվյալ պահին այդ վայրում օպերատիվ խումբը կատարում է անհրաժեշտ քննչական գործողություններ: Սպանվածներն, ըստ տվյալների, հանդիսանում են հորեղբոր որդիներ: Հարուցվել է քրեական գործ: Այս պահին կատարվում են բազմածավալ քննչական և օպերատիվ հետախուզական աշխատանքներ՝ հանգամանքները և մեղավորին, կամ մեղավորներին բացահայտելու ուղղությամբ»,-նշեց Կարեն Գաբրիելյանը:

Արմենուհի Մխոյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: