Հայերեն   English   Русский  

Ես էդպես վատ մարդ եմ, որ իմ անունը վատ եք տալիս. Սամվել Բալասանյան


  
դիտումներ: 851

Գյումրու քաղաքապետին անվստահություն հայտնելու նախագիծ ներկայացնող ավագանու անդամները դեմ քվերակեցին իրենց իսկ առաջարկածին:

ավագանու անդամներ

Ավագանու 13 անդամի կողմից որպես քաղաքապետի թեկնածու առաջադրված Տիգրան Հովհաննիսյանը ավագանու օրենքի ուժով հրավիրված նիստում հայտարարեց՝ ինքը ցանկանում է, որ Սամվել Բալասանյանը շարունակի պաշտոնավարել:

ավագանու անդամներ

՛՛Ես որպես դաշինքի անդամ, վստահ եմ՝ ճիշտ քայլ ենք արել: Քաղաքապետին անվստահություն հայտելը մեր թիմի համատեղ որոշումն է, այն, կարելի է ասել՝ վստահությունը ստուգելու թեստ է՛՛, - նշեց թեկնածուն և հավելեց՝ հարցերի չի պատասխանելու:
Գյումրու ավագանու Հայկական Վերածնունդ և ԳԱԼԱ խմբակցությունների անդամները այս օրակարգին դեմ էին, ի նշան բողոքի նրանք չմասնակցեցին քվեարկությանը:
Քաղաքապետ Սամվել Բալասանյանը իր ելույթում նշեց՝ չի կարող պաշտոնավարել համոզված չլինելով, որ հանրային վստահություն է վայելում: Թե ինչու են իր թիմակիցները նման պահվածք դրսևորել, Բալասանյանը նշեց՝ ՛՛ես ողջունել եմ նրանց նախաձեռնությունը: Սրանում ոչ ես եմ մեղավոր, ոչ էս տղեքը. մեկը հրեշտակի դեմքով իջել էր Ասպարեզ ակումբ ու հայտարարել որ ինքը ամենասիրուն տղեն է, պետք է քաղաքապետի նոր թեկնածու լինի: Նաեվ նշել են, որ իմ թիմում դավաճաններ կան՛՛:
Սամվել Բալասանյանը անդրադարձավ նաև անվստահություն հայտնելու մասին հայտարարությունից հետո իրեն ուղղված քննադատություններին:
Մանրամասները տեսանյութում՝

ավագանու անդամներ

Չնայած նրան, որ երեք խմբակցություն չէր մասնակցում քվեարկությանը, այն տեղի ունեցավ: Օրենքի ուժով գումարված ավագանու նիստում ավագանու 33 անդամից 5-ը բացակա էր, քվեարկությանն էլ մասնակցեց միայն 18-ը: Քվերակությանը հատկացվեց 30 րոպե, տրամադրվեց 36 քվեաթերթիկ: Քվեարկությունը կատարվեց փակ-գաղտնի տարբերակով՝ հենց նիստերի դահլիճում: Արդյունքներն ամփոփեցին ու հաշվարկներից պարզվեց՝ բոլորը դեմ են քվեարկել նախագծին: Հետևաբար՝ Սամվել Բալասանյանին անվստահություն հայտնող չգտնվեց:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: