Հայերեն   English   Русский  

​Ջենիֆեր Լոպեսը վերսկսել է ռոմանտիկ հարաբերությունները Կասպեր Սմարթի հետ


  
դիտումներ: 1301

Նրա սիրային կյանքը այնքան էլ հաջող չի ստացվել՝ ուստի հավանաբար զարմանալի չէ, որ Ջենիֆեր Լոպեսը կրկին սկսել է հանդիպել Կասպեր Սմարթի հետ:

Ըստ Entertainment Tonight-ի՝ զույգը վերսկսել է ռոմանտիկ հարաբերությունները և կրկին պաշտոնապես միասին է:

Զույգին նկատել են Լաս Վեգասում Նոր տարին միասին դիմավորելիս:

Լոպեսը Լաս Վեգասի Կեսարի պալատում հանդես է եկել «The Best Is Yet To Come» իր ամանորյա համերգով:

Ռոմանտիկ հարաբերությունների վերսկսման մասին լուրերը տարածվել են այն բանից հետո, երբ Լոպեսը Self ամսագրին հայտնել է, որ ինքը հաճախ վախենում է միայնակ մնալուց:Ջենիֆերը, որը ամուսնացած է եղել Քրիս Ջադի, Օջանի Նոայի և Մարկ Էնթոնիի հետ, 27-ամյա Կասպերից բաժանվել է հունիսին երկուսուկես տարի նրա հետ հանդիպելուց հետո:

Զույգը սկսել է հանդիպել 2011թ-ի հոկտեմբերին Ջենիֆեր Լոպեսի և Մարկի ամուսնալուծությունից երեք ամիս անց: Մարկ Էնթոնին այժմ ամուսնացել է իրենից 20 տարով փոքր վենեսուելացի մոդելի հետ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: