Հայերեն   English   Русский  

Իսրայելը պայման է առաջադրել Պաղեստինի հետ հակամարտության կարգավորման համար


  
դիտումներ: 220

Իսրայելը բացառում է Պաղեստինի հետ հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորությունը, եթե Երուսաղեմը հրեական պետության մայրաքաղաքը չլինի: Նման կարծիք հայտնել է Երուսաղեմի գործերով իսրայելցի նախարար Զեև Էլկինը: Գրում է Russian.rt.com-ը:

«Խաղաղ կարգավորում չի լինի, որի շրջանակներում Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք չլինի: Հենց դեսպանատան տեղափոխման մերժումը պաղեստինցիների մոտ պատրանք է ստեղծում, որ կա խաղաղ կարգավորման տարբերակ, որի դեպքում Իսրայելը կարող է հրաժարվել Երուսաղեմից որպես մայրաքաղաք», - ընդգծել է Էլկինը:

Նախարարը հավելել է, որ Երուսաղեմը դեռևս աստվածաշնչային ժամանակներում է մայրաքաղաք եղել:

«Միշտ, երբ եղել է հրեական պետականություն, մայրաքաղաքը Երուսաղեմում է եղել», - եզրափակել է նա:

Հիշեցնենք, որ մայիսի 14-ից Գազայի հատվածի սահմաններում պաղեստինցիների և իսրայելցի զինվորականների միջև սկսված բախումների արդյունքում վերջին տվյալներով զոհվել է ավելի քան 60 մարդ:

Գազայի հատվածում բողոքները պայմանավորված են Թել-Ավիվից Երուսաղեմ ամերիկյան դեսպանատան տեղափոխման հանգամանքով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: