Հայերեն   English   Русский  

Քեմերոն Դիասն ամուսնացել է երաժիշտ Բենջի Մեդենի հետ


  
դիտումներ: 783

Քեմերոն Դիասը երկուշաբթի երեկոյան Բևեռլի Հիլսի իրենց տանը պաշտոնապես ամուսնացել է ռոք աստղ Բենջի Մեդենի հետ:

42-ամյա դերասանուհին և 35-ամյա ռոք աստղը ամուսնացել են ութ ամիս հարաբերություններ ունենալուց հետո:

Հարսանիքին ներկա էին նաև Րիզ Ուիզերսփունը, Դրյու Բերիմորը և Գվինեթ Փելթրոուն, ինչպես նաև Բենջիի երկվորյակ եղբայր Ժոելը և նրա կին Նիկոլ Րիչին:

Ժոելը և Նիկոլի որդին՝ հնգամյա Սփարոուն, պահել են մատանիները: Որպես հարսնաքույր հանդես են եկել Րիչին, Բերիմորը, Քեմերոնի քույր Խիմենան և նրա օգնական Ջեսի Լուտցը:

Պսակադրության պատրաստությունները սկսվել են երկուշաբթի առավոտյան աստղի տանը, որտեղ նա երաժշտի հետ բնակվում է աշնանից ի վեր:

Դիասը, որ նախկինում հանդիպել է դերասան Ջարեդ Լետոյի, երգիչ Ջասթին Տիմբերլեյքի և բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսի հետ, նախկինում կասկածամտորեն էր վերաբերվում ամուսնությանը՝ հայտնելով, որ այնքան էլ չի ցանկանում ամուսնանալ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: