Հայերեն   English   Русский  

Էրդողանը հանդես է եկել պաղեստինցիների պաշտպանության համար խաղաղապահ ուժեր ուղարկելու օգտին


  
դիտումներ: 295

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել պաղեստինցիների պաշտպանությունն ապահովելու համար խաղաղապահ ուժեր ուղարկելու օգտին, հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

«Անհրաժեշտ է ապահովել Պաղեստինի ժողովրդի, նրա երիտասարդ ներկայացուցիչների պաշտպանությունը, ովքեր ամեն օր դառնում են Իսրայելի ահաբեկչության զոհեր: Դրա պայմանը միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայումն է»,- ասել է Թուրքիայի նախագահը: Վերջինս միջազգային հանրության ու ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին խոչ է արել կատարել Պաղեստինի նկատմամբ իրենց իրավական պարտավորությունները:

Մայիսի 18-ին Ստամբուլում կայացել է Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ գագաթնաժողովը, որի արդունքների հիման վրա հռչակագիր է ընդունվել: Համաձայն հռչակագրի՝ կազմակերպությունը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել այն պետությունների նկատմամբ, որոնք, հետևելով Միացյալ Նահնագների օրինակին, իրենց դեսպանատները կտեղափոխեն Երուսաղեմ: Բացի այդ, գագաթնաժողովի մասնակիցները հանդես են եկել «Գազայում Իսրայելի հանցագործությունների հետաքննության համար փորձագետների միջազգային անկախ հանձնաժողով ստեղծելու գաղափարով»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: