Հայերեն   English   Русский  

Բողոքի ակցիա Վճռաբեկ դատարանի մոտ. քաղաքացիները պահանջում են ազատ արձակել Սամվել Բաբայանին


  
դիտումներ: 284

Սամվել Բաբայանի աջակիցներն շարունակում են իրենց բողոքի ակցիան Վճռաբեկ դատարանի դիմաց:

Ցուցարարներից մեկը ետղեկացրեց, որ «Ելք» խմբակցության երկու պատգամավոր՝ Հովիկ Աղազարյանն ու Սասուն Միքայելյանը երաշխավորագիր են ներկայացել և իրենք միջնորդություն են ներկայացնելու Սամվել Բաբայանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին

Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանը ճաղերի հետևում է հայտնվել «Իգլայի գործով»: Արցախյան պատերազմի հերոսը մեղադրվում է «Իգլա» տեսակ զենք ձեռքբերելու և պահելու մեջ: առաջին ատյանի դատարանը Սամվել Բաբայանին, ով մեղադրվում էր առաջադրված Քրեական օրենսգրքի (ՔՕ) 38-235-րդ հոդվածի 2-րդ մասի և 190-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, մեղավոր է ճանաչել և դատապարտել ազատազրկման 6 տարի ժամկետով։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: