Հայերեն   English   Русский  

Պեսկովը բացատրել է, ինչու է Պուտինը Մերկելին ծաղիկներ նվիրել


  
դիտումներ: 213

Կանանց ծաղիկներ նվիրելը բարի ավանդույթ է և լավ վարքի նշան, այլ ոչ թե թաքնված ազդանշան: РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` նման խոսքերով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է «Bild» պարբերականի հոդվածը: Գրում է Vesti.ru-ն:

Հիշեցնենք, որ գերմանացի լրագրողը ենթադրել էր, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին Վլադիմիր Պուտինի նվիրած ծաղկեփունջը հստակ ենթատեքստ ունի: Քանի որ սովորաբար գործարար շրջանակներում միմյանց ծաղիկներ նվիրելն ընդունված չէ, այլ բավական է հասարակ ձեռքսեղմումը:

Ավելի վաղ Bild պարբերականի հոդվածը գնահատել էր նաև Պետդումայի պատգամավոր Իրինա Յարովայան: Նա կարծիք էր հայտնել, որ ծաղկեփնջերի մեջ գաղտնի ենթատեքստեր փնտրելը գեղագիտության և մարդկային հարաբերությունների գեղեցկության կորստի մասին է հուշում:

Հիշեցնենք, որ անցյալ ուրբաթ տեղի էր ունեցել Վլադիմիր Պուտինի և Անգելա Մերկելի հանդիպումը: ՌԴ նախագահն այն բովանդակալից և ճիշտ ժամանակին կայացած էր անվանել:Իսկ Գերմանիայի ղեկավարն, իր հերթին, հայտարարել էր, որ Բեռլինը ցանկանում է լավ հարաբերություններ պահպանել Մոսկվայի հետ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: