Հայերեն   English   Русский  

Պարագվայը դեսպանատուն է բացել Երուսաղեմում


  
դիտումներ: 303

Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` հետևելով Միացյալ Նահանգների օրինակին` Պարագվայը նոր դեսպանատուն է բացել Երուսաղեմում: Գրում է Russian.rt.com-ը:

Դեսպանատան բացման պաշտոնական արարողությանը մասնկացել է Պարագվայի նախագահ Օրասիո Կորտեսը: Ավելի ուշ Ռումինիան, Չեխիան և Հոնդուրասը հայտարարել էին, որ իրենք ևս դիտարկում են Երուսաղեմում դեսպանատների տեղափոխման հարցը:

Գվատեմալան Երուսաղեմում դեսպանատուն պաշտոնապես բացել է մայիսի 16-ին, իսկ Միացյալ Նահանգները` մայիսի 14-ին:

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս 2017.թ դեկտեմբերին Պետդեպարտամենտին կարգադրել էր սկսել Թել Ավիվից Երուսաղեմ ամերիկյան դեսպանատան տեղափոխման նախապատրաստական աշխատանքները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: