Հայերեն   English   Русский  

Պոմպեոն հայտարարել է Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու ԱՄՆ-ի պատրաստակամության մասին


  
դիտումներ: 313

Վաշինգթոնի պահանջով Թեհրանի կուրսի փոփոխության դեպքում ԱՄՆ-ն պատրաստ է չեղարկել Իրանի դեմ իր պատժամիջոցները և վերականգնել դիվանագիտական հարաբերությունները: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն` ելույթ ունենալով «Ժառանգություն» հիմնադրամի միջոցառման շրջանակներում: Գրում է Russian.rt.com-ը:

«Իրանի կողմից խոշոր փոփոխությունների դիմաց Միացյալ Նահանգները պատրաստ է ձեռնարկել գործողություններ, որոնք կնպաստեն Իրանի ժողովրդի բարօրությանը: Գործողությունների այս ոլորտները ներառում են տարբեր ասպեկտներ: Մենք պատրաստ ենք նախևառաջ չեղյալ հայտարարել ռեժիմի (իրանական) դեմ մեր բոլոր պատժամիջոցների բաղադրիչները», - հայտարարել է Պոմպեոն:

Նրա խոսքերով` այս փուլում ԱՄՆ-ն «ուրախ կլինի վերականգնել Իրանի հետ լիարժեք դիվանագիտական և առևտրային հարաբերությունները»:

«Եվ մենք պատրաստ ենք Իրանին մուտք տրամադրել դեպի առաջադեմ տեխնոլոգիաներ», - հավելել է ԱՄՆ պետքարտուղարը:

Ավելի վաղ Պետդեպարտամենտը հայտնել էր, որ մայիսի 21-ին Պոմպեոն կներկայացնի Իրանի նկատմամբ համապարփակ ռազմավարություն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: