Հայերեն   English   Русский  

Վահան Արծրունին ահա թե պրն Ամիրյանին թաքուն ինչ է գրում Ֆեյսբուքի նամակով.Ռուզան Խաչատրյան


  
դիտումներ: 755

Չէ, այս մեկը նաև առանձին ստատուսով էլ պետք է դնեմ։

Վահան Արծրունին ահա թե պրն Ամիրյանին թաքուն ինչ է գրում Ֆեյսբուքի նամակով

Այս փաստը քիչ առաջ ինձ ուղարկեց Արմեն Ամիրյանը։ Ուրեմն, այն օրերին, երբ Վահան Արծրունին տարբեր լրատվամիջոցներում հրապարակավ մշակույթի նախարարությանը և նախարար Ամիրյանին էր մեղադրում «Զվարթնոցում» իր համերգը չկայանալու համար, ահա թե պրն Ամիրյանին թաքուն ինչ է գրում Ֆեյսբուքի նամակով. «Արմեն, բարև։ Դիմում եմ քեզ, քանի որ մեկ շաբաթվա այս զարգացումները իմ տապալված համերգի շուրջ՝ ստեղծված թղթա-օդերևեթուբանական վարկածների շրջանակից այդպես էլ դուրս չեկան։ Շարմը և ինձ, և քեզ անհարմար իրողության առաջ կանգնեցրեց, և կարծում եմ՝ սրա շտկումն ու վերջնական լուծումը ոլորտի ղեկավարին հարիր մակարդակով դու կարող ես միայն դու տալ։ Առաջարկում եմ պատվով դուրս գալ այս «մութ» պատմությունից և հրապարակել հետևյալը որպես պաշտոնական հայտարարություն։

«Մշակույթի նախարարությունը Վահան Արծրունու համերգի շուրջ ստեղծված իրավիճակին լուծում տալու կամք է դրսևորում, և հաշվի առնելով ՄԱՇՏՈՑ-ԿՈՄԻՏԱՍ համերգային նախագծի բովանդակային և մշակութային արժեքն ու նշանակությունը, առաջարկում է կոմպոզիտորին առանց որևէ միջնորդ կազմակերպության 1.կազմակերպել ամենաբարձր մակարդակով ոչ թե մեկ համերգ, այլ ՀԱՄԵՐԳԱՇԱՐ՝ Երևանում, մարզերում, համերգային բեմահարթակներում և նաև կրթական օջախներում, որոնց հնարավորությունները կբավարարեն միջոցառման տեխնիկական պայմաններին։ 2.հանրության համար առավել մատչելի դարձնելու համար՝ անցկացնել դրանք «բաց դռներ» ձևաչափով, որպեսզի հետաքրքրված հանդիսատեսին, ուսանողությանը առավել հասանելի դառնան նախագծում ընդգրկված կոմպոզիտորի մաշտոցյան շարականների մեկնությունն ու կոմիտասյան քնարերգության հիման վրա ստեղծված երգաշարը»։ Եթե այս լուծումը ընդունելի համարես, կներկայացնեմ տեխնիկական-կազմակերպչական բաղադրյալներն ու ֆինանսական հաշվարկները։ Ուզում եմ երկուսս էլ դուրս գանք եղած փակուղուց որպես շահող՝ ես իմ նախագիծը վերջապես կյանքի կոչելով, դու՝ իրավիճակի «բացասական սալդոն» քո օգտին աշխատացնող, հմուտ ղեկավարի և ցանկացած ճգնաժամային իրավիճակից ողջամիտ ելք գտնող նախարարի կեցվածքով։

P.S. դիմումս զուտ գործնական բնույթ է կրում, հակառակ պարագայում կդիմեի բաց նամակի տեսքով։ P.P.S. եթե որոշես այս առաջարկիս ընթացք տալ, կխնդրեմ առանց քո՝«կազմակերպչական» ռեսուրսը սպառած տեղակալների, աշխատակիցների և մամուլի միջնորդության»։

Ամիրյանի նամակը

Պրն Ամիրյանի պատասխանը՝ լուսանկարում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: