Հայերեն   English   Русский  

Գավառի սարերում գայլերը հոշոտել են մոտ 100 ոչխար


  
դիտումներ: 366

Մայիսի 21-ին, ժամը 15։43-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել,

որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքին հարակից սարերում գայլերը հոշոտել են մոտ 100 մանր եղջերավոր անասուն (ոչխար)՝ վնասել են մոտ 40 ոչխար, սատկել են մոտ 60 ոչխար։

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ մայիսի 20-ին, ժամը 03։00-ի սահմաններում «Սուրբ Խաչ» կոչվող հանդամասում գայլերը հոշոտել են Ս. Զ.-ին պատկանող մոտ 100 ոչխար, որից 60-ը սատկել են:

0





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: