Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ն երբեք չի բացառել ԿԺԴՀ-ի նկատմամբ ռազմական տարբերակը. Փենս


  
դիտումներ: 179

Միացյալ Նահանգները երբեք օրակարգից չի հանել Հյուսիսային Կորեայի նկատմամբ ռազմական տարբերակի կիրառումը: Այդ մասին Fox News հեռուստաալիքի եթերում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը: Գրում է Russian.rt.com-ը:

«Ռազմական տարբերակը երբեք չենք բացառել», - հայտարարել է Փենսը:

Նա հավելել է, որ ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի համար մեծ սխալ կլիներ մտածել, որ նա կարող է «խաղալ Դոնալդ Թրամփի հետ»:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԿԺԴՀ-ի նկատմամբ Լիբիայի սցենարը չի դիտարկվում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: