Հայերեն   English   Русский  

Ստամբուլում Ադրբեջանի քաղաքացին ինքնասպանության է դիմել


  
դիտումներ: 96

Թուրքիայում՝ Ստամբուլում, Ադրբեջանի քաղաքացին ինքնասպանություն է գործել: Ինչպես հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը, Ստամբուլում շինարարությամբ զբաղվող, Զագաթալի շրջանի բնակիչ Ռուսթամ Ալիզադեին գտել են կախված աշխատավայրում:

Համաձայն Ռ. Ալիզադեի հարազատների՝ միջադեպը տեղի է ունեցել ընթացիկ տարվա մարտին, սակայն նրա ընտանիքի անդամներին մահվան մասին հայտնել են միայն օրերս: Ըստ տեղեկության ՝ Ռ. Ալիզադեն նախորդ տարվա դեկտեմբերին առանց ընտանիքի անդամներին տեղեկացնելու հեռացել է տնից: Նրա հարազատները մտածել են, որ նա մեկնել է Ռուսաստան, սակայն մայիսի 17-ին Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատնից նամակով տեղեկացրել են Ալիզադեի մահվան մասին:

Հետաքննության ընթացքում պարզվել է, որ Ռուսթամ Ալիզադեն ինքնասպանություն է գործել մարտի 7-ին՝ կախվելով շինհրապարակում: 14 օրվա ընթացքում ոչ ոք չի հետաքրքրվել Ռ. Ալիզադեով, ուստի նրան թաղել են անօթևանների գերեզմանոցում: Ներկայում Ռուսթամ Ալիզադեի հայրը որդու դին Ադրբեջան վերադարձնելու ուղղությամբ թուրքական կողմի հետ բանակցություններ է վարում, սակայն՝ ապարդյուն:

Նշենք, որ չի հաղորդովում, թե Ռուսթամ Ալիզադեն ինչո՞ւ է ինքնասպանություն դիմել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: