Հայերեն   English   Русский  

Վենեսուելայի ընդդիմությունը ցանկանում է նոր, «իրական» ընտրություններ անցկացնել


  
դիտումներ: 1534

Վենեսուելայի ընդդիմությունը կոչ է արել միջազգային հանրությանն ուժեղացնել ճնշումը երկրի իշխանությունների վրա` նոր նախագահական ընտրություններ անցկացնելու համար: Գրում է Vesti.ru-ն:

Վերջին տեղեկությունների համաձայն` գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն հաղթել է ընտրություններում և ստացել ավելի քան վեց միլիոն քվե:

«Լայն ճակատ` անկախ Վենեսուելա» կազմակերպությունը կոչ է արել շարունակել պայքարը «սովի դիկտատուրայի դեմ» և հասնել բոլոր սոցիալական բողոքների միասնականացմանը:

Ընդդիմադիրները ճգնաժամից դուրս գալու ելքը տեսնում են «ժողովրդին ինքնիշխանությունը վերադարձնելու ճանապարհով` իրական ազատ ընտրություններով»:

Նրանք հայտարարել են, որ դիմել են միջազգային հանրության ներկայացուցիչներին և խնդրել են ուժեղացնել ճնշումը վենեսուելական իշխանությունների վրա:

«Լիմայի խմբի» երկրների կառավարությունները, որոնք միավորում են Հյուսիսային, Հարավային Ամերիկայի և Կարիբյան լողավազանի մի շարք պետություններ, հրաժարվել են ճանաչել Վենեսուելայի ընտրությունների արդյունքները և հայտարարել են երկրում դիվանագիտական ներկայության կրճատման մասին:

Վաշինգթոնը արդեն հայտարարել է, որ Վենեսուելայում կայացած նախագահական ընտրությունները «կեղծ և անօրինական» էին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: