Հայերեն   English   Русский  

Մենք պետք է համաներման հարցը քննարկենք. Էդմոն Մարուքյան


  
դիտումներ: 551

Այսօր Ազգային ժողովում քննարկվեց ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն արդրադարձավ վաղաժամկետ պայմանական ազատման խնդրին:

«Վաղաժամկետ պայմանական ազատման խնդիրն այսօր էլ առկա է։ Մենք երկար սպասել ենք նոր քրեական դատավարության օրենսգրքի ընդունմանը, որ ՔԿՀ-ներում գերբեռնվածության հարցը լուծվի: Ես ինչ պատգամավոր եմ ընտրված, այդ օրենսգիրքը չի ընդունվել»,- նշեց նա:

Պատգամավորի գտնում է, որ հիմա երկու բան ունեն անելու՝ արագ աշխատել և ընդունել այդ օրենսգիրքը, որով կալանքը որպես խափանման միջոց չի կիրառվի և այլընտրանքներ կունենանք:

«Եվ մյուսը՝ քաղաքական իրավիճակից ելնելով կարող ենք ուսումնասիրություն կատարել և համաներման հարց քննարկել, որովհետև ՔԿՀ-ներն այս պահին էլ ծանրաբեռնված են և նաև մեծ պահանջարկ կա: Մինչև դատարանները կսկսեն արդար աշխատել՝ նախկին իներցիայից դուրս, մենք գոնե կարող ենք համաներման հարց քննարկել, որից հետո դատական համակարգի ճիշտ աշխատանքը կբերի նրան, որ ՔԿՀ-ները ծանրաբեռնված չլինեն, նաև մարդու իրավունքների խախտումները կվերացվեն»,- նշեց Մարուքյանը





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: