Հայերեն   English   Русский  

«Ինչ, որ կարող էր բացահայտվել, վաղուց բացահայտվել է». Միհրան Պողոսյան


  
դիտումներ: 297

«Ինչ, որ կարող էր բացահայտվել, վաղուց բացահայտվել է: Ես ավելացնելու բան չունեմ այդ հարցում»:

Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգմավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը՝ անդրադառնալով այն հարցին, որ Պանամայի օֆշորի գործը վերաբացվի։

Նր խոսքով՝ «հրաշալի» կլինի, եթե վերոնշյալ գործը վերաբացվի:

«Չեմ վախենում ոչնչից, որովհետև ապրել եմ այնպես, ինչպես գտել եմ ճիշտ, ապրել եմ իմ խղճի, դաստիարակության համաձայն: Ինչ վերաբերում է ձեր բարձրացրած հարցին, ես նորից եմ ասում` ես ինքս հանգամանորեն բազմիցս պատասխանել եմ այդ մասին, երբ որ չկա ինչ-որ բան, որից դու մտահոգված ես, որը ժամանակի ընթացքում ծածկված է եղել, ապա մտածելու շատ բան չկա»,– ասաց նա:

Միհրան Պողոսյանն ասաց, որ իր համար նույնիսկ լավ է, որ գործը վերաբացվի։ «Մեկ անգամ ևս համոզմունք կապրի մեր հասարակությունը, որ էն, ինչ ժամանակի ընթացքում ես ասել եմ, դա միայն եղել է ճշմարտություն»,-ասաց նա։

Հիշեցնենք՝ ԱԱԾ ղեկավարը հայտնել էր, որ Պանամայի գործի վերաբացումը չի բացառվում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: