Հայերեն   English   Русский  

Պաղեստինն Իսրայելի գործողությունների պատճառով Միջազգային քրեական դատարան է դիմել


  
դիտումներ: 342

Պաղեստինի արտաքին գործերի նախախարարությունը հայտնել է Իսրայելի գործողությունների հետ կապված Միջազգային քրեական դատարան դիմում ուղարկելու մասին: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին հաղորդագրություն տարածվել է արտգործնախարարության ֆեյսբուքյան էջում:

«Պաղեստինյան պետությունը կարևոր պատմական քայլ է ձեռնարկել հանուն պաղեստինցի ժողովրդի համար կարևոր արդարության, որը շարունակում է տառապել զանգվածային և համակարգված հանցագործություններից: Պաղեստինը օգտագործել է իր իրավունքը որպես Հռոմի ստատուտի մասնակից` իրավիճակը լուծելու համար դիմելով Միջազգային քրեական դատարան», - նշվել է հայտարարության մեջ:

Ինչպես նշվել է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ, իրենք բավական «անհաղթահարելի ապացույցներ» ունեն, որպեսզի ՄՔԴ-ն գործ բացի:

«Պաղեստին Պետությունը արդարություն և փոխհատուցում, այլ ոչ թե վրեժ է փնտրում ... Սա մի փորձություն է, որը ՄՔԴ-ն չի կարող իրեն թույլ տալ ձախողել», - նշել են Պաղեստինի արտաքին գործերի նախարարությունում:

Ավելի վաղ Իսրայելի արտաքին գործերի նախարարությունից հայտարարել էին, մերժում են ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի որոշումը Գազայի հատվածում պաղեստինցիների մահվան հետաքննության վերաբերյալ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: