Հայերեն   English   Русский  

Ալեն Սիմոնյանը վայր է դրել պատգամավորական մանդատը եւ մնալու է Երևանի ավագանիում


ֆբ գրառում


  
դիտումներ: 516

ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը վայր է դրել պատգամավորական մանդատը եւ մնալու է Երևանի ավագանիում։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքի իր էջում։

Նա մանդատից հրաժարվելու դիմել է ներկայացրել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին։

Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում մանրամասնել է, որ մանդատը ստանալուց հետո յոթնօրյա ժամկետում կարող է հրաժարվել դրանից։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանից հետո խորհրդարան էր անցել Ալեն Սիմոնյանը։ Ի դեպ, այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նա հայտարարել էր, որ պատրաստ է ստանձնել քաղաքապետի պատասխանատվությունը, եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վստահի իրեն։

Նշենք, որ Սիմոնյանն այսօր՝ մայիսի 22-ին իր առաջին ու վերջին նիստին էր մասնակցել։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: