Հայերեն   English   Русский  

Սուրեն Քրմոյանը կոռուպցիայի նվազեցմանն ուղղված աշխատանքային հանդիպում է ունեցել մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ


  
դիտումներ: 131

Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը մայիսի 21-ին մասնավոր հատվածի կողմից արձանագրված կոռուպցիայի նվազեցման վերաբերյալ աշխատանքային քննարկում է ունեցել մասնավոր ոլորտի ներկայացուցիչների հետ: Հանդիպումը կազմակերպվել է ՀՀ արդարադատության նախարարության, Վիվասել-ՄՏՍ-ի և «Ներդաշնակ զարգացում» ՀԿ-ի կողմից իրականացվող համատեղ ծրագրի շրջանակներում:

Հանդիպման ընթացքում Սուրեն Քրմոյանը կարևորել է պետության կողմից իրականացվող հակակոռուպցիոն ծրագրերում նաև գործարար ոլորտի ներկայացուցիչների ներգրավվածությունն ու գաղափարական աջակցությունը՝ պետության կողմից դրանց ուղղված լուծումներն առավել հասցեական և արդյունավետ դարձնելու համար: Այս համատեքստում փոխնախարար Քրմոյանը հանդիպման մասնակիցներին հորդորել է գաղափարներ ներկայացնել Արդարադատության նախարարություն, որոնք համատեղ քննարկման և ջանքերի շնորհիվ առաջիկայում կյանքի կկոչվեն:

Սուրեն Քրմոյանը որպես հաջողված օրինակներ նշել է պետական ծառայությունների մատուցման ոլորտում վերջին տարիներին ներդրված մի շարք նորարարական լուծումները, որոնց առկայությունը ոչ միայն գործնականում բացառել է կոռուպցիոն դրսևորումներն այդ հատվածում, այլ նաև էականորեն կրճատել է քաղաքացիներին մատուցվող ծառայությունների համար պահանջվող ժամանակը:

Այնուհետև հաջորդել է մտքերի փոխանակություն քննարկման մասնակիցների միջև, իսկ հանդիպման ավարտին ձեռք է բերվել պյամանավորվածություն՝ մշակված առաջարկներով կրկին հանդիպելու վերաբերյալ:

Միաժամանակ, Սուրեն Քրմոյանը նշել է, որ նման հանդիպումները շարունակական բնույթ են կրելու, պարբերաբար կազմակերպվելու են նմանատիպ քննարկումներ տարբեր խմբերի ներկայացուցիչների հետ:

ՀՀ արդարադատության նախարարությունը մասնավոր հատվածի ներկայացուցիչներին կոչ է անում կոռուպցիայի նվազեցմանն ուղղված նորարական առաջարկների, գործուն լուծումների առկայության դեպքում բարձրաձայնել՝ հետևյալ հղմամբ հարցաշարը լրացնելու և ՀՀ արդարադատության նախարարություն ներկայացնելու միջոցով՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeGXvT0Vap8qXrVKcYJWrBzCdvTXjdHipYIa2AFV6MD1OUSnQ/viewform?entry.1437911244&entry.1217643669&entry.1049707370&entry.434180485 :

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: