Հայերեն   English   Русский  

​Զաքիր Հասանովը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գեներալների հետ


  
դիտումներ: 133

Այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի ռազմական համագործակցության վարչության պետ Օդդ Էգիլ Պեդերսենի և Հյուսիսատլանտյան դաշինքի ցամաքային զորքերի հրամանատարության շտաբի պետ Էրհան Ուզունի հետ:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը՝ հղում կատարելով պաշտպանության նախարարության կայքին, հանդիպման ընթացքում Զաքիր Հասանովը նշել է, որ Ադրբեջանը մեծապես կարևորում է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը՝ ընդգծելով, որ ադրբեջանական բանակի զինծառայողները պարբերաբար մասնակցում են դաշինքի ծրագրերին, մասնավորապես՝ Աֆղանստանում իրականացվող «Վճռական աջակցություն» առաքելությանը:

Պաշտոնյաներն Ադրբեջան են ժամանել Ադրբեջանական բանակի 2-րդ աստիճանի հետախուզական աշխատանքի ինքնագնահատման դաշտային վարժություններին հետևելու համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: