Հայերեն   English   Русский  

​Ազգային ժողովը քննարկեց Կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը:


  
դիտումներ: 418

Ազգային ժողովն այսօր քննարկեց Կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը:

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին հարց ուղղեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

Նրա խոսքով՝ իրեն մտահոգում է այն, որ ԿԲ նախագահի տեղակալների և խորհրդի անդամների աշխատավարձերը կարող են ավելին լինել, քան՝ հանրապետության նախագահինը կամ վարչապետինը։

«Կխնդրեի, որ ներկայացնեիք ԿԲ նախագահի տեղակալաների և խորհրդի անդամների աշխատավարձի չափը», - ասաց պատգամավորը։

Կենտրոնական բանկի նախագահը արձագանքեց՝ նշելով, որ էթիկայի հանձնաժողովին իրենց հայտարարագրերը ներկայացված են ու դրանք կհրապարակվեն։

«Մեր աշխատավարձերի մասով վերջին տարիներին կտրուկ փոփոխություն չի արվել։ Դրանք հենց ԱԺ ամբիոնից որոշված է համապատասխան՝ «Բանկերի և բանկային գործունեության մասին օրոնքով», որ մեր աշխատավարձերը պետք է ավելի ցածր չլինեն, քան՝ բանկային համակարգի միջինը, բայց մերը բավականին ցածր է», - նշեց Ջավադյանը։

«Ինձ ավելի հետաքրքրում է, թե ինչքան բարձր է, որովհետև ներքևի շեմը հայտարարված է, վերևինը՝ հնարավորություն է տրված որոշելու խորհրդին։ Ցածր շեմը սահմանված է օրենքով, իսկ բարձրի մասին ոչինչ չի ասվում։ Իմ տվյալներով՝ այն ավելի բարձր է, քան՝ ՀՀ նախագահի ու վարչապետի աշխատավարձը։ Դա ինձ մտահոգում է», - շարունակեց Բագրատյանը։

Ջավադյանը նշեց՝ խոսքը աստղաբաշխական մեծ թվերի մասին չէ և հնարավոր է՝ որոշ պետական գործիչներից բարձ լինի, բայց դա աշխարհում ընդունված է։

ԿԲ նախագահին հարց ուղղեց նաև «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Միքայել Մելքումյանը։

«Վերջին մեկուկես տարվա ընթացքում մեր հանրապետությունում կտրուկ իջել են վարկերի տոկոսադրույքները, նաև ավանդների։ Այդ հնարավորությունը ինչու՞ չկար մի չորս-հինգ տարի առաջ»,- հարցրեց նա:

ԿԲ նախագահը հիշեցրեց, որ մինչ իջեցնելը երկու մեծ ճգնաժամ են ունեցել, 2008-ին և 2014-ին. «Ճգնաժամային հետևանքները հաղթահարելու համար խիստ դրամավարկային քաղաքականությամբ ենք գնացել՝ դրանից հետո փորձելով թուլացնել պայմանները, որը արել ենք շատ հարթ ու գնաճային ռիսկերը հաշվի առնելով»։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: